ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մեսի` նոր բնագիծ

Մեսի` նոր բնագիծ
28.04.2013 | 04:05

Բիլբաոյի «Աթլետիկի» հետ վերջին հանդիպումում գրավելով մրցակցի դարպասը` Լիոնել Մեսին դարձավ նոր ռեկորդի հեղինակ, որը մինչ այդ պատկանում էր Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Խոսքը գնում է մեկ մրցաշրջանի ընթացքում մրցակցի խաղադաշտում խփած գոլերի մասին: Բասկերի հետ խաղում Մեսին արտագնա հանդիպումներում խփեց քսանչորսերորդ գոլը: Նախկին ռեկորդը սահմանվել էր անցած մրցաշրջանում: Հավելենք` այս մրցաշրջանում լեգենդար արգենտինացին արդեն քառասունչորս անգամ է գրավել մրցակիցների դարպասը եւ երկրի առաջնությունում տասնիններորդ անընդմեջ խաղն է, որ դաշտից չի հեռանում առանց գոլի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ